Life.panorama.am-ը գրում է.
Օլիմպիական խաղերի և աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, ծանրորդ Հռիփսիմե Խուրշուդյանի համար ծանրամարտի աշխարհի առաջնությունում կարևորն Օլիմպիական խաղերի վարկանիշ ձեռք բերելն է:
«Մինչև վերջ դեռևս չեմ վերականգնվել, քանի որ միայն մեկ տարի և 5 ամիս է ինչ մարզվում եմ: Ինքս ինձ խոստացել եմ, որ ինչ մրցաշարի էլ մասնակցեմ, ինչպիսի արդյունք էլ գրանցեմ, հաջորդ մրցաշարում սկսեմ հենց այդ արդյունքից: Բնականաբար, աշխարհի առաջնությանը պետք է շատ լավ ներկայանամ, մարզավիճակս էլ լավ է: Աշխարհի այս առաջնությունը վարկանիշային է և ես մեծ ցանկություն ունեմ լավ արդյուք գրանցել: Մեդալներ չեմ խոստանում, բայց վարկանիշի համար կպայքարենք: Աշխարհի առաջնությունում կարևորը վարկանիշ ձեռք բերելն է»,- Խուրշուդյանի խոսքերը մեջբերել է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



