Եթե առաջ յուրաքանչյուր երգիչ-երգչուհի փորձում էր լավ արվեստագետ դառնալ, ապա հիմա ձգտում են լավ հարսանիքներում երգել:
Եթե առաջ երգիչ-երգչուհիները երգ էին գրում, որ աշխարհով մեկ հայտնի դառնա, ապա հիմա երգ են գրում, որ օլիգարխների դուրը գա:
Եթե առաջ, «երգիչ-երգչուհի» ասելով, հասկանում էինք Ֆլորա Մարտիրոսյան և Ռուբեն Մաթևոսյան, ապա հիմա՝ Միհրան Ծառուկյան ու Լիլիթ Հովհաննիսյան:
Եթե առաջ երգիչ-երգչուհի տեսահոլովակ էին նկարահանում, որ մարդիկ ուղղակի վայելեն, ապա հիմա տեսահոլովակ են նկարահանում, որ փակ ցուցադրություն անեն:
Եթե առաջ երգիչ-երգչուհիները սակավաթիվ ու որակով էին, ապա հիմա լիքն են ու անորակ:
Ասածս ի՞նչ ա՝ մենք, միևնույն է, պետք է շարունակենք մեծանալ մեր ծնողների ժամանակաշրջանի որակյալ երգիչ-երգչուհիների երգերի ներքո:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vagrblogger/posts/751639844963970?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



