Մայր Աթոռի միաբաններից մեկը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասել է, որ որքան էլ պարադոքսալ է, հայտնի սեքս սկանդալի «հերոս», Անժելա Սարգսյանի «տղամարդ», համացանցում ոչ վայելուչ նկարներ տարածած, դրա համար 3,5 տարի ազատազրկման դատապարտված նկարիչ Կարեն Արայանի նկարներից մեկը «զարդարում» է Շուշիի գլխավոր եկեղեցու պատերից մեկը:

Եկեղեցու մուտքից դեպի աջ պատի վրա Աստվածամայրն է` գրկում մանուկ Հիսուսը, ձեռքերն անսովոր տարածած: Նկարը թվագրված է․ 2009թ., ստորագրված․ «Կարեն Արայան` Բարոն»: Ի դեպ, Արայանը «Բարոն» էր ստորագրել նաեւ բերդում նկարած մեկ այլ դիմանկար՝ հաղորդավար Լուլուի դիմանկարը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել