Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը կազմել է 16 առաջարկություններից և պահանջներից կազմված ցուցակ՝ ուղղված Եվրամիության ղեկավարների առավել արդյունավետ համագործակցությանն ու եվրոպական գերտերությունների սահմաններին քաոսի դադարեցմանը: Այս մասին հաղորդում է Spiegel պարբերականը:
«Սահմանների անարգել հատումը խրախուսող քաղաքականությունն անընդունելի է»,- ասվում է ցուցակի 12-րդ կետում, որի հիմնական պահանջն այն է, որ եվրոպական երկրները դադարեցնեն առանց հարևանների հետ համաձայնեցնելու այնտեղ ուղարկել հազարավոր ներգաղթյալներ:
«Հարևանները պետք է աշխատեն միմյանց հետ, ոչ թե ընդդեմ մեկմեկու»,- նշել է Յունկերը:
Եվրահանձնաժողովի ղեկավարը կողմ է կոնտակտային խմբի ստեղծմանը, որի անդամներ կդառնան ԵՄ երկրների ներկայացուցիչները:
Սլովենիայում իրավիճակի կայունացման համար, որը ծանր վիճակում է հայտնվել, երբ Հունգարիան փակեց Խորվաթիայի հետ սահմանը, Յունկերն առաջարկել է մինչև հաջորդ չորեքշաբթի այնտեղ ուղարկել 400 սահմանապահների: Նա նաև կողմ է ապաստան չստացած փախստականների արտաքսման գործընթացի արագացմանը:



