Այս օրերին Հայաստանում է Ֆրանսիայում բնակվող թուրք սոցիոլոգ, ձեռքի հետ էլ գրող Փընար Սելեքը: Երեկ լսում էի նրա բոցաշունչ ասուլիսն ու փորձում հասկանալ՝ ե՞րբ են էս թուրքերը դադարեցնելու մեր ուղեղները բռնաբարել: Տիկին ակտիվիստը, որն իրեն համարում է մեծն պացիֆիստ ու երևի ուրիշ նման ...իստերի հավաքածու, 40 րոպե խոսեց Թուրքիայի հանրային խնդիրների մասին, գլուխ գովեց, որ իրեն ազատ խոսելու համար Թուրքիայում ձերբակալել են, դատապարտել, մի քանի անգամ օգտագործեց «ժխտողականություն», «մարդու իրավունքներ», «արդարություն» հրաշալի բառեր, բայց ոչ մի խոսք Հայոց ցեղասպանության, Արևմտյան Հայաստանի, 4-6 մլն արևմտահայերի և, ընդհանրապես, հատուցման մասին: Երբ հարց տվեցի կնոջն այդ մասին, թուրքական ժպիտը դեմքին՝ Սելեքը պատասխանեց, թե այդքան ժամանակ չկա դրան անդրադառնալու, բայց ինքը ճանաչում է Ցեղասպանությունը:

Հարգելի՛ թուրքագետներ, ձեզ առաջարկում եմ նախ դադարեցնել հայ-թուրքական հարաբերությունների մասին խոսել ընդհանուր ձևակերպումներով: Կան կոնկրետ երևույթներ, և պետք է իրերն անվանել իրենց անուններով, և երկրորդ, հարգելի՛ լրագրողներ, եկեք սիրահարված աչքերով չնայենք ամեն թուրքի կամ քրդի, որ գալիս է Հայաստան ու հերոսի կեցվածքով խոսում ինչ-որ կոտորածների մասին: Հիշեք, մենք գրանտների յուրացման համար նրանց օգնականը չենք, մենք կոչված ենք օբյեկտիվ լինելու, բայց օբյեկտիվությունից ավելի վեր բան կա՝ հայ լինել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել