Facebook սոցցանցի հիմնադիր և գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգը կնոջ՝ Պրիսցիլլա Չանի հետ բացում է անվճար տարրական դպրոց, որտեղ կընդունեն նույնիսկ դեռ չծնված երեխաներին։ Նոր տեսակի ուսումնական հաստատության բացման մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում։
Պարապմունքները սկսվում են 3 տարեկանից։ Դպրոցականներին բուժսպասարկում կտրամադրվի մինչև ուսուցման ավարտը՝ 12 տարեկանը։ Հաստատությունը կհայտնվի կալիֆոռնիական Իսթ Պալո Ալտո քաղաքում։ «Ես այնպես եմ հպարտանում, որ Պրիսցիլլան գործարկում է նոր տեսակի դպրոց, որը կմիավորի կրթությունն ու առողջապահությունը»,- նշել է նա։
Առաջին աշակերտները կդառնան աղքատ ընտանիքների երեխաները։ Բացի այդ, հղի կանանց այնտեղ կապահովեն պերինատալ խնամքով։
«Առողջությունն ու կրթությունը սերտորեն կապված են։ Եթե երեխաները հիվանդանում են, սովորելը դժվար է։ Շատ երեխաներ և ուսուցիչներ ողջ երկրում ամեն օր բախվում են թույլ առողջության հետևանքներին»,- հավելել է Ցուկերբերգը։
Դպրոցը աշխատանքը կսկսի 2016 թվականի օգոստոսից։
Նշենք, որ զույգը սպասում է իր առաջնեկին։



