foto-11Ջորջիայի համալսարանի գիտնականները բացահայտել են երջանիկ ամուսնության գաղտնիքը: Որի համար պարզապես անհրաժեշտ է միմյանց ավելի հաճախ «շնորհակալություն» ասել: Ըստ մասնագետների` ամուսնության որակի վրա ազդում է հենց երախտագիտությունը և մարդու հավատն այն բանին, որ կողակիցն իրեն գնահատում է, գրում է The Daily Mail-ը:

468 կամավորների շրջանում իրականացված գիտափորձը ցույց է տվել, որ երախտագիտության խոսքերն օգնել են կողակիցներին, երբ նրանք խնդիրներ են ունեցել: Մեթոդը, հատկապես «գործում է» ֆինանսական բարդությունների ժամանակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել