Tert.am-ը գրում է.
Ռուսաստանցի ընդդիմադիր Բորիս Նեմցովի սպանության համար մեղադրվող Զաուր Դուդաևը նամակ է գրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին:
«Դոժդ» հեռուստաընկերությունը հայտնում է, որ նամակում Դադաևը Պուտինին խնդրել է իրեն Սիրիա ուղարկել` կռվելու և այդ կերպ իր անմեղությունն ու հայրենասիրությունը ապացուցելու:
Արդեն մոտ մեկ ամիս է, ինչ Ռուսաստանը Սիրիայի տարածքում ռազմական գործողություններ է իրականացնում «Իսլամական պետության» դեմ:
Բորիս Նեմցովը սպանվել էր փետրվարի 27-ին Մոսկվայի կենտրոնում: Այս գործով 5 մարդ էր ձերբակալվել: Դադաևը համարվում է սպանության իրագործողը: Իր նամակում Դադաևը ասել է, սակայն, որ ինքն իրականում անմեղ է և մեղքը խոստովանել է սպառնալիքների տակ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



