Replik.am-ը գրում է.

Ֆրանսիական Պետի-Պալե-է-Կորնամ քաղաքի քաղաքապետ Պատրիսիա Ռեշինա Բարոնի համար այսօր առավոտյան Ֆրանսիայում տեղի ունեցած ողբերգական ավտովթարը, որի զոհերի թիվը հասնում է մոտ 50-ի, դարձել է անձնական ողբերգությունը, քանի որ զոհերից երեքը վերջինիս ընտանիքի անդամներն են:

Նշենք, որ այս պահին քաղաքապետը մյուս զոհերի և տուժողների ընտանիքների անդամների հետ գտնվում է ողբերգության վայրում, որտեղ տարվող աշխատանքները դեռ շարունակվում են:

Ավելի վաղ հայտնել էինք, որ վաղ առավոտյան Ֆրանսիայի Լիբուրն քաղաքի մոտ ավտոբուսը բախվել է բեռնատարի հետ, ինչի արդյունքում կա 49 զոհ, որոնք տարեց մարդիկ են: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել