Սահմանամերձ Բերդավան գյուղից 14-ամյա Ադելլան շատ լավ քանոն է նվագում, երազում է մոդել դառնալու մասին, սակայն մինչ իր երազանքին հասնելը աղջնակն այս պահին այլ խնդիր պետք է հաղթահարի. Ադելլայի մոտ հայտնաբերվել է կոկորդի ուռուցք, բարեբախտաբար՝ բարորակ։ Նրան վիրահատել են և պարանոցում իմպլանտ տեղադրել, այժմ բուժումը պետք է շարունակվի Մոսկվայում։

Որպեսզի վիրահատությունից հետո Ադելլան շատ ավելի արագ վերականգնի ուժերն ու հետաքրքիր անցկացնի օրը, վերջերս կազմակերպվել էր նրա այցն «Արմենիա» հեուստաընկերություն։ 14-ամյա աղջնակը եղել է «Ֆուլ հաուս» և «Դոմինո» սիթքոմների նկարահանման տաղավարներում, տեսել, թե ինչպես են անցնում նկարահանումները, շփվել սիրելի դերասանների հետ։

9-րդ դասարանի աշակերտուհին պետք է բուժման 2 փուլ անցնի՝ ճառագայթային և դեղորայքային։ Միայն ճառագայթային բուժումն արժե 250.000 ռուբլի։ Ադելլայի վիրահատության համար հանգանակվել էր որոշակի գումար, որը գոյացել է «Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» նախաձեռնության կողմից Հանրապետության հրապարակում անցկացված դրամահավաքի, գյուղում բարեգործական համերգի, Ռուսաստանում ապրող բարեկամների և համագյուղացիների դրամահավաքների շնորհիվ։ Ադելլայի դասընկերները Բերդավանի Մշակույթի տանը կազմակերպված բարեգործական համերգի տոմսերը, տնետուն շրջելով, վաճառել են 500-ական դրամով, որպեսզի իրենց ներդրումն ունենան սիրելի դասընկերուհու բուժման մեջ։

Ադելլայի վիրահատությունը՝ ներառյալ դեղորայքի գումարը, արժեցել է 900.000 դրամ, իմպլանտը՝ 1.655.000 դրամ։ Այժմ Ադելլայի հաշիվներին դեռ կա որոշակի գումար. դրամային հաշվին՝ 536.000 դրամ, դոլարային հաշվին՝ 336 դոլար, ռուբլու հաշվին՝ 1000 ռուբլի, եվրոյի հաշվին՝ 8 եվրո, սակայն դա բավական չէ բուժումը Մոսկվայում շարունակելու համար, այդ իսկ պատճառով խնդրում ենք գումար հանգանակել, ով որքան կարող է։

Քանի որ Ադելլան շուտով մեկնելու է Մոսկվա, նրա ընթացիկ հաշվեհամարի փոխարեն ցանկալի է գումարը փոխանցել նշված քարտային հաշվեհամարին, որպեսզի գումարները հնարավոր լինի կանխիկացնել նաև Մոսկվայում։ Նոր հաշվեհամարներն են՝

Դրամ՝ 1930055397160300

Դոլար՝ 1930055397160201

Եվրո՝ 1930055397160104

Ռուբլի՝ 1930055397160258

Կոնվերս բանկ

Հաշվեհամարը բացված է Ադելլայի մայրիկի` Սոնա Ազատյանի անունով

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել