Ինձ պետք էր կոմերցիոն երգերով գումար աշխատել, որովհետև ես չունեմ հովանավոր, սիրեկան և հարուստ պապա. ԳաբիLife.panorama.am-ը գրում է.

Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է երգչուհի Գաբին, ով մեզ հետ զրույցում անկեղծանալով՝ խոսել է իր երազանքների Գաբիի մասին, պատմել անցած ճանապարհի, ինչպես եւ ապագա պլանների մասին:

-Գաբի, գիտեմ, որ ունեք հարուստ երաժշտական կրթություն, կպատմե՞ք անցած ճանապարհի մասին:

- Վեց տարեկանից երգել եմ «Զորավար Անդրանիկ» ազգագրական երգի, պարի անսամբլում, որից հետո տեղափոխվեցի «Հայ փոքրիկ երգիչներ» երգչախումբ, հետո ընդունվեցի Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական ուսումնարան, որտեղ Գեւորգ Մանասյանի օրկեստրում աշխատեցի որպես մեներգչուհի: Ճանապարհն իսկապես երկար է եղել, բավականին երկար տարիներ եմ զբաղվել կրթությամբ, ես չեմ ցանկացել աճել ժողովրդի աչքի առջեւ, ես ցանկացել եմ արդեն որոշակի բազա ունեցած ներկայանալ, ինչն, իմ կարծիքով, ճիշտ է: Նկատեմ նաեւ, որ իմ հիմնական ոճը ավանգարդ ֆոլկն է եղել, որն ինձ համար հիմք եմ համարում երգարվեստում:

-Գաբի, երկար ժամանակ չէ, ինչ մուտք եք գործել շոու բիզնես, բայց արդեն այս ոլորտում Ձեր անունը կարծես հաճախ է հնչում, հետաքրքիր է՝ սպասելիքներն արդարացվա՞ծ են:

- Այո, ճիշտ նկատեցիք, որ երկար ժամանակ չէ, ինչ շոու բիզնեսում եմ, ավելի ճիշտ, ինչ էկրաններին եմ, բայց բավականին երկար ժամանակ է, ինչ ինքնակրթվում եմ: Սպասելիքների արդարացումի մասին էլ խոսելը դեռ շուտ է, քանի որ նոր եմ սկսել աշխատել եւ իմ լսարանն էլ դեռ ամբողջովին կազմված չէ:

-Գաբի, իսկ դժվարությունների հասցրե՞լ եք հանդիպել այս կարճ ժամանակահատվածում:

- Այո, այս ոլորտ մուտք գործելը արդեն ամենադժվար էտապն է, առավել եւս, երբ չունես հովանավոր, պրոդյուսեր, չկան մարդիկ, ովքեր քեզ հետ հավասար զբաղվում են քո իսկ առաջխաղացման համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել