Ли Цинъюнь — китайский долгожитель прожил 256 лет

Լի Ցինյունը չինացի մի բացառիկ երկարակյաց է, ով ապրել է ավելի քան երկուսուկես դար։

Ինչպես հաղորդում են չինական լրատվական գործակալությունները՝ Լի Ցինյունը ծնվել է 1677 թվականին Սիչուան գավառի Ցիիցզյանսյան բնակավայրում։ Իր կյանքի մեծ մասը նա անց է կացրել Սիչուանի սարերում, որտեղ խոտ էր հավաքում էր անում և փորձում հասկանալ երկարակեցության գաղտնիքը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա մահացել է 1933 թվականին՝ 256 տարեկան հասակում, կարող ենք ասել, որ դա նրան հաջողվեց։

sana42

1748 թվականին, երբ Լի Ցինյունը 71 տարեկան էր, տեղափոխվեց Կայսյանյ, որպեսզի զինվորագրվի չինական բանակ ու դառնա մարտարվեստների ուսուցիչ և ռազմական խորհրդական։ 179 տարի անց՝ 1927 թվականին, Լի Ցինյունն այցելեց 43-ամյա գեներալ Յանյ Սենուին Սիչուան նահանգում. գեներալն անչափ տպավորված էր ծերունու երիտասարդ տեսքով, ուժով ու խիզախությամբ։ Զորահրամանատարի մոտ հյուրընկալվելիս էլ արվել է Ցինյուանի ամենահայտնի, եթե ոչ միակ լուսանկարը։ Հետագայում գեներալն այսպես է նկարագրել իր 250-ամյա հյուրին․ «Նա լավ տեսողություն ու առույգ քայլվածք ուներ։ Նրա հասակը մոտ 2 մետր էր, շատ երկար եղունգներ ուներ և կարմրաթուշ դեմք»։

Լի Ցինյունը 200 երեխա է ունեցել 24 կանանցից, որոնցից 23-ից երկար է ապրել, իսկ 24-րդը դարձել է նրա կինը։

Իր երկարակեցության գաղտնիքի վերաբերյալ հարցին նա պատասխանել է. «Զսպեք ձեր սիրտը, նստեք կրիայի պես, քայլեք առույգ, ինչպես աղավնին ու քնեք շան պես»։ Հավանաբար այս կերպ նա ցանկանում էր ընդգծել մարդու հոգեբանական վիճակի և լավ քնի կարևորությունը։ Հայտնի է նաև, որ իր կյանքի ողջ ընթացքում Լի Ցինյունը հատուկ շնչառական ցիգուն վարժությունն է արել, ինչպես նաև պարբերաբար խմել է խոտային թուրմ, որի բաղադրատոմսը կորել է ու այժմ անհայտ է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել