4114030Հոկտեմբերի սկզբից Հորդանան գետի Արևմտյան ափում, ինչպես նաև Իսրայելում և Գազայի հատվածում բախումների ու հարձակումների հետևանքով վիրավորվել են ավելի քան 5000 պաղեստինցի և մոտ 70 իսրայելցի։ Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի առաջին տեղակալ Յան Էլիասոնը ՄԱԿ ԱԽ-ի նիստում։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։

«Պաղեստինա-իսրայելական հակամարտությունը կրկին վտանգավոր փուլ է մտել»,- հայտարարել է նա՝ հավելելով, որ բռնությունը չի նվազում։ «Հոկտեմբերի 1-ից 21-ը սպանվել են 47 պաղեստինցիներ և 7 իսրայելցիներ։ Ավելի քան 5000 պաղեստինցիներ և մոտ 70 իսրայելցիներ վնասվածքներ են ստացել»,- նշել է Էլիասոնը։

Նրա խոսքով՝ ՄԱԿ-ում «ամենավճռական ձևով» դատապարտում են բոլոր հարձակումները ինչպես իսրայելցիների, այնպես էլ պաղեստինցիների վրա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել