Որպես վաստակավոր կինոման՝ էսօր շտապեցի «Սիրո գործակից» ֆիլմի պրեմիերային: Մինչ այդ կարդացել էի համացանցում կարծիքներ ու մեծ ակնկալիքներ ունեի ֆիլմից:
Բայց իրականությունն այլ էր: Որպես նախաբան՝ կասեմ՝ միջին կարգի, կանխատեսելի ֆիլմ՝ չարչրկված սցենարով, լուծումներով ու վերջաբանով:
Հայկի ու Էթերիի ձանձրալի խաղը, անբնական դիալոգները, մեղմ ասած, տխրեցրին: Իրականում մեծ տարբերություն չտեսա «Սուպեր մամայի» Հայկի ու էս մյուս Հայկի միջև: Ասեմ ավելին՝ սցենարն էլ էր մի տեսակ նույնը՝ ֆինանսական խնդիրներ-խաբեություն-սեր-անձնազոհություն-դարձի եկած հերոս-արցունքներ ու հեփի էնդ: Այս ամենին խառնվում էին Հայկի անբնական ու չհամոզող և Էթերիի՝ «Անուրջներ» սերիալի ամպլուային հատուկ խաղը: Ինչևիցե: Էնպես չէ, որ միայն բացասականն եմ նկատել: Ֆիլմն ուղղակի դիտարժան չէր լինի առանց Գարիկի հերոսի: Լրիվ դերի մեջ էր, համոզիչ էր, ուժեղ էր: Հատուկ պետք է նկատել կադրից դուրս մնացած թիմի աշխատանքը: Գրիմն ու դեկորացիան հատուկ ուշադրության են արժանի: Արմուշի ու Ռաֆոյի կերպարներն ուղղակի տապալեցին լրիվ դրական իմաստով:
Ընդհանուր առմամբ իհարկե տեսանելի է, թե ինչ ահռելի աշխատանք է տարվել: Իհարկե խոշոր հաշվով սա քայլ առաջ էր: Բայց, միևնույնն է, իմ շատ սուբյեկտիվ կարծիքով՝ Հայկոն որպես դերասան էլ մեզ ասելիք չունի:
Իսկ առհասարակ արժե մեկ անգամ նայել ֆիլմը: Անկախ ամեն ինչից՝ բարձր տրամադրությունն ապահովվում է:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=982575578465218&set=a.129430190446432.20429.100001383554176&type=3&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել