image21177999_c1ccffc311d0b972c425b51e1dc206ffԱՄՆ նախագահ Բարաք Օբաման վետո է դրել 612 մլն դոլար ծավալով պաշտպանական ծախսերի օրինագծի վրա, որն ավելի վաղ ընդունել էր հանրապետականների վերահսկողության ներքո գտնվող կոնգրեսը: Այս մասին հաղորդում է BBC-ն:

Օբամայի խոսքով՝ փաստաթուղթը ենթադրում է չափից դուրս ծախսեր ոչ պետքական ծրագրերի համար, ինչպես նաև խոչընդոտում է Գուանտանամո բանտի փակմանը:

Միաժամանակ նա նշել է օրինագծի մի շարք դրական կողմեր, օրինակ՝ զինվորականների հրաժարականի համակարգի բարեփոխումներն ու կիբերանվտանգության ֆինանսավորումը: Նա, սակայն, ընդգծել է, որ օրինագիծը ավելացնում է պաշտպանական ծախսերը՝ խանգարելով ամերիկյան տնտեսության աճին: Օբամայի խոսքով՝ բյուջեի այս տարբերակը խոչընդոտում է բանակի մոդեռնիզացման բարեփոխումներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել