Tert.am–ը գրում է.
Oddity central-ն անդրադարձել է իսպանական Լա Էստրելյա գյուղի միակ բնակիչներին` Մարտին և Սինֆորոսա Կոլոմերներին: 79 և 82 տարեկան ամուսինները գյուղում միայնակ բնակվում են 45 տարի:
Տոլեդո նահանգում գտնվող գյուղի միակ բնակիչներին ընկերակցում են նրանց ընտանի կենդանիները: Ամուսինները 3 շուն և 25 կատու են պահում: Բացի այդ, նրանք նաև անասնապահությամբ են զբաղվում. ունեն 4 հավ, 1 աքաղաղ և մեղուներ:
Ամենամոտ գտնվող բնակեցված քաղաքը գյուղից 25 կմ հեռավորության վրա գտնվում: Գյուղը ժամանակին կենսուրախ բնակավայր է եղել` հարյուրավոր բնակիչներով, եկեղեցիով, երկու դպրոցով և մի քանի բարերով:
Գյուղի կառուցման մասին մի շարք լեգենդներ են պատվում: Համենայն դեպս, մի քանի աղբյուրների համաձայն` գյուղը դատարկվել է 1883-ին տեղի ունեցած երկրաշարժի պատճառով, որի հետևանքով զոհվել է բնակչության կեսից ավելին:



