Չինական «Kunming Airlines» ավիաընկերության բորտուղեկցորդուհիները դժգոհել են, որ գործընկերները նորեկներին ստիպում են մտնել ուղեբեռի համար նախատեսված պահարանի մեջ, որպեսզի յուրահատուկ օծումը կատարված համարվի։
Քանի դեռ պարզաբանումներ են գնում գործընկերների նկատմամբ դաժան վերաբերմունքի հետ կապված, վրդովված բորտուղեկցորդներն ամբողջ աշխարհից համացանցը ողողել են նմանատիպ լուսանկարներով։
Այդ ոլորտի ամերիկացի աշխատակիցների կարծիքով` այդ ծեսը պարտադիր չէ, բայց որքան հիշում են, դեռ ոչ ոք չի դժգոհել դրանից։ Չէ՞ որ դա այնքան զվարճալի է, իսկ յուրաքանչյուր աշխատանքի պետք է որոշակի հումորի զգացումով մոտենալ։






























Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



