Համազգային թատրոնն այսուհետ կկրի Սոս Սարգսյանի անունը։ ՀՀ կառավարության հոկտեմբերի 22-ի նիստի որոշման համաձայն՝ «Համազգային թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանվում է «Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության: Նա թատրոնը հիմնադրել է 1991թ.-ին և ջանք ու եռանդ չի խնայել, որպեսզի ապահովի թատրոնի կայացման դժվարին աշխատանքը: Ս.Սարգսյանի մահից հետո Համազգային թատրոնը շարունակեց իր գործունեությունը՝ պահպանելով ու զարգացնելով իր հիմնադրի գաղափարներն ու ստեղծագործական մոտեցումները։ Այժմ էլ թատրոնի ստեղծագործական կազմը հենվում է սարգսյանական ավանդույթների վրա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել