Dalma Garden Mall-ը հոկտեմբերի 24-ին պատրաստվում է նշել իր ծննդյան 3-րդ տարեդարձը: Այդ օրը տեղի կունենա դեռևս սեպտեմբերի 14-ին մեկնարկած «առաջին սպորտային խաղարկության» վիճակահանության արարողությունը: Բազմաթիվ այցելուներ արդեն հասցրել են մասնակցել խաղարկությանը, որի շրջանակներում խաղարկվում է երեք «GOLD’S GYM» մարզասրահի աբոնեմենտ, երեք սպորտային հեծանիվ «My Bike»-ից, երեք մարզասարք, Apple Watch և եռօրյա հանգիստ «Hyatt Place» հյուրանոցային համալիրում ամբողջ ընտանիքի համար: Այսքանով տոնական խաղարկությունը չի ավարտվի, քանի որ Dalma-ն իր ծննդյան առթիվ տեղում կխաղարկի նաև հինգ հատ 100 հազար դրամին համարժեք Dalma shopping-քարտեր՝ Dalma-ում գնումներ կատարելու համար: Տոնական օրվա ընթացքում մոլում կգործի մանկական անկյուն, որտեղ փոքրիկները կպատրաստեն թխվածքներ, մասնակից կդառնան զվարճալի քիմիական փորձերի, կզբաղվեն նկարչությամբ և կավագործությամբ: Համերգային ծրագրի բացումը կանի «Կարինե Առուստամյան և բենդ» խումբը, իսկ երեկոն իրենց տոնական համերգային ծրագրով կեզրափակեն Ինգա և Անուշ Արշակյանները: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել