1.Մի քանի քայլ հետևեք մարդկանց մաքրող հեղուկ փչելով այն ամենի վրա, ինչին նրանք դիպչում են:
2.Խոսեք միայն ռոբոտի ձայնով:
3.Պատճենահանող սարքի (քսերոքսի ապարատի) կարգավորումները փոխեք` դարձնելով 200% ավելի փոքր, շատ մուգ և 98 օրինակ:
4.Ձեր շան անունը դրեք «շուն»:
5.Ուրիշների քարտեզների վրա անկապ տեղերում գրեք X-գանձ:
6.Թմբկահարեք բոլոր հնարավոր մակերեսների վրա:
7.Սովորեք ֆաքսի և մոդեմի ձայներ հանել:
8.Մեքենայի ձայներ հանեք, երբ գեր մարդիկ դեպի հետ են շարժվում:
9.Անկապ թվեր ասեք, երբ ինչ-որ մեկը հաշվում է:
10.Հեռուստացույցի կարգավորումները փոխեք այնպես, որ մարդիկ կանաչ երևան և պնդեք, որ այդպես Ձեզ դուր է գալիս:
11.Սովորեք Մորզեի այբուբենը և Ձեր ընկերների հարցերին պատասխանեք «տըըըըն… տըն-տըն… տըըըըըըն… տըն» ձայներով:
12.Էջերը դակեք մեջտեղից (stapler-ի միջոցով):
13.Վիդեոնյութ պատրաստեք, որ բաղկացած է միայն հեղինակային իրավունքի խախտման վերաբերյալ զգուշացումից:
14.Վեպերի անսպասելի ավարտը գրեք դրանց առաջին էջին:
15.Զարթուցիչը լարեք անկապ ժամերի համար:
16.Փոխեք ալիքները ամեն հաղորդման ավարտից 5 րոպե առաջ:
17.Ձեր բոլոր նախադասությունները սկսեք միևնույն ապուշ արտահայտությամբ, օրինակ` Օ, լա, լա…
18.ՄԻԱՅՆ ՄԵԾԱՏԱՌԵՐՈՎ ԳՐԵՔ:
19.մի օգտագործեք ոչ մի կետադրական նշան դա նույնպես նյարդայնացնող է
20.Սրճարաններում հաշիվը փակեք մետաղադրամներով (կոպեկներով):
21.Պնդեք, որ Ձեր մեքենայի ապակեմաքրիչները միշտ միացված լինեն` անկախ եղանակից` ասելով, որ այդպես դրանք «միշտ ֆորմի մեջ են»:
22.Խաբեք ամենատարրական հարցերում, ինչպես օրինակ ամսաթիվը կամ ժամը:
23.Թողեք ամանորյա լույսերը մինչև սեպտեմբեր:
24.Երբ մարդիկ կարդում են, կանգնեք նրանց հետևում և ցածրաձայն կարդացողի ձայներ հանեք:
25.Հարցրեք, թե Ձեր զրուցակիցները ինչ սեռի են, հատկապես եթե հարցի պատասխանը ակնհայտ է:
26.Փոխեք Ձեր անունը Աարփինե Աաաայվազյան, որպեսզի բոլորի հեռախոսագրքերում ամենաառաջինը լինեք: Համոզեք, որ դա արտասահմանյան անուն է և պետք է կարդալ բոլոր ա-երը:
27.Ծամեք ուրիշներից վերցված գրիչների պոչերը, բայց չմոռանաք վերադարձնել տիրոջը:
28.Լսեք ձայնագրությունները արագացված տեմպով` պատճառաբանելով, որ Ձեր ուղեղի ունիկալ հնարավորությունները Ձեզ նման առավելություն են տալիս:
29.Դասական համերգների ժամանակ զուգահեռ երգեք, եթե նույնիսկ չգիտեք` ինչ բառեր են հնչում:
30.Մատուցողներից լրացուցիչ աթոռ խնդրեք Ձեր հորինված (գոյություն չունեցող) ընկերոջ համար:
31.Ձեր գործընկերներին առեղծվածային հայացքով նայելով` հարցեր տվեք և ինչ-որ գրառումներ կատարեք նոթատետրում:
32.Միացրեք պրոֆիլակտիկա կամ ոչինչ ցույց չտվող որևէ ալիք և համոզեք բոլորին, որ առեղծվածային պատկերներ և սիմվոլներ եք տեսնում:
33.Սրճարաններում և ռեստորաններում անընդհատ նույն երգը պատվիրեք:
34.Երբեք մի նայեք մարդկանց աչքերին նրանց հետ խոսելիս:
35.Կամ անընդհատ նայեք մարդկանց աչքերին նրանց հետ խոսելիս:
36.Հանդիպումներ նշանակեք սեպտեմբերի 31-ին:
37.Հրավիրեք մեծ քանակությամբ մարդկանց ուրիշների երեկույթներին (քեֆերին):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել