F8FD8E17-247D-44E7-B0E2-776ACD29F393_mw1024_s_nԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Իսրայելի իշխանություններին և պաղեստինցիներին կոչ է արել դադարեցնել փոխադարձ սադրանքները՝ կասեցնելու տարածաշրջանում բռնության նոր ալիքը։ Այս մասին փոխանցում է BBC-ն։

Բեռլինում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպմանը Քերին հայտարարել է, որ երկու կողմերը պետք է հնարավորություն գտնեն ընդլայնելու խաղաղ կարգավորման գործընթացը։

Նեթանյահուն իր հերթին հայտարարել է, որ իսրայելցիների վրա հարձակումների շարքը հրահրել են պաղեստինցի առաջնորդ Մահմուդ Աբասն ու ՀԱՄԱՍ շարժումը։

Հոկտեմբերի սկզբից 8 իսրայելցիներ սպանվել են և մի քանի տասնյակը ծանր վիրավորվել պաղեստինցիների կողմից միայնակ հարձակումների ալիքի հետևանքով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել