Գաբրիել Ղազարյանը չի հավատում, որ Ռուբեն Հայրապետյանը Հայաստան-Ալբանիա խաղը  կվաճառերPanorama.am-ը գրում է.

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ չի հավատում, թե Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը Հայաստան-Ալբանիա ֆուտբոլային խաղը վաճառել է:

«Չեմ կարծում, որ նման քայլի կգնար, բայց ինչի պետք է ծախեր խաղը, կարո՞ղ եք ասել: Ինձ եք հարցնում՝ ես չեմ հավատում»,- ասաց նախարարը և հավելեց, թե՝ «սպորտ է, և ամեն ինչ էլ պատահում է»:

Հիշեցնենք, որ Հայաստան-Ալբանիա խաղն ավարտվել էր 0:3 հաշվով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել