Չինաստանը պարտավորվել է չկիրառել կիբեռլրտեսությունը Մեծ Բրիտանիայի կոմերցիոն գաղտնիքների գողության համար՝ հայտնում է The Guardian պարբերականը։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարել է, որ կիբեռլրտեսությունից հրաժարվելու մասին պայմանավորվածությունը առաջին քայլ է՝ կողմերի միջև ավելի սերտ համագործակցության ճանապարհին։ Նա վստահեցրել է, որ երկու երկրները կկենտրոնանան անվտանգության հարցերի վրա և չեն զբաղվի միմյանց մասին գաղտնի տեղեկատվության հավաքմամբ։
Հաղորդվում է, որ վերջին ժամանակներս կառավարական կապի բրիտանական կենտրոնը գրանցել է բրիտանական ընկերությունների վրա կիբեռհարձակումների տագնապալի մակարդակ։ Կենտրոնի աշխատակիցների կարծիքով՝ հարձակումները կատարվում են Ռուսաստանից և Չինաստանից։
Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը Դևիդ Քեմերոնի հետ հանդիպման ժամանակ նաև քննարկել է մարդու իրավունքներին առնչվող հարցեր։
«Չինաստանը պատրաստ է համագործակցել Մեծ Բրիտանիայի և այլ երկրների հետ մարդու իրավունքների հարցերով»,- ասել է Սի Ցզինպինը։