Tert.am-ը գրում է.
Մեզանից գրեթե յուրաքանչյուրը լավ տեղյակ է, որ անտիբիոտիների օգտագործման ժամանակ պետք է զերծ մնալ ալկոհոլի օգտագործումից, որքանով է դա հիմնավորված:
Աալկոհոլի և անտիբիոտիկների համատեղ օգտագործումը արգելվել է դեռևս 1950-ական թվականներից, երբ սեռավարակների (վեներական հիվանդությունների) բուժման համար, ինչպիսիք են սիֆիլիսը և գոնորեան սկսեց կիրառվել պենիցիլինը:
Հավանաբար tert.am/ը մտավախություն ունեին, որ ալկոհոլի ազդեցության ներքո հիվանդների մոտ սեռական ակտերի կառավարումը հնարավոր չի լինի, ինչն էլ առաջ կբերի նոր ավելի ուժեղ դեղամիջոցի կիրառման անհրաժեշտության, որը այդ ժամանակահատվածում դեռևս հայտնաբերված չէր: Դրանից ելնելով էլ հիվանդներին խորհուրդ էր տրվում զերծ մնալ ալկոհոլի օգտագործումից մինչև լիարժեք առողջանալը:
Վերջերս Անգլիայում կատարված հետազոտությունները ցույց տվեցին, որ բժիշկների այդ մտավախությունները և ալկոհոլի օգտագործումից զերծ մնալն այդ ընթացքում լիովին արդարացված են: Լաբորիատորաներց մեկում կատարվող հետազոտությունները ցույց տվեցին, որ վեներական հիվանդություններց բուժվող երկու խմբերից առավել հաճախ պատահական սեռական ակտի մեջ մտնում էին հենց այն հիվանդները, որոնք զուգահեռ նաև ալկոհոլ էին օգտագործում և հարաբերություններ էին ունենում ալկոհոլի ազդեցության ներքո:
Մասնագետների կողմից անցկացված մեկ այլ հետազոտություն ևս խոսում էր այն մասին որ անտիբիոտիկների օգտագործումը և ալկոհոլի կիրառումը համատեղ հակացուցված է: Փորձը իրականացվում էր մի խմբում, որտեղ հիվանդները ընդունում էին մի շարք հակաբորբոքային դեղորայքներ ինչպիսիք էին մետրոնիդազոլը, տինիդազոլը և սուլֆամեթօքսազոլ/տրիմեթոպրիմ:
Այս դեղորայքները իրենց բնույթով հանդիսանում են արգելափակող միջոց ալկոհոլի օրգանիզմից դուրս գալու համար, որի արդյունքում օրգանիզմում կուտակվում էին այնպիսի թունավոր նյութեր ինչպիսիք էին քացախալդեհիդները, որոնք օրգանիզմում առաջացնում են վերապրուկ( պախմել):
Այսպիսով այս դեղորայքների օգտագործման ընթացքում, մեկ բաժակ գինին կամ մեկ շիշ գարեջուրը կարող են պատճառ դառնալ ուշագնացության, սրտխառնոցի ինչպես նաև դմքի և մարմնի կարմրածության և ցանի:
Ի նկատի ունենալով այս ամենը բժիշկները շատ հազվադեպ են վեներական հիվանդությունների բուժման ժամանակ օգտվում այս դեղորայքներից, իսկ եթե այնուամենայնիվ կիրառում են ապա միայն վերջիներիս կողմնակի ազդեցությունների լիարժեք վերլուծությունից հետո, քանի որ դա հիվանդի մոտ բուժման ընթացքում, տեղղեկացված չլինելու արդյունքում կարող է առաջացնել խուճապ և սթրեսային իրավիճակներ:
Ինչ վերաբերում է անտիբիոտիկների մյուս խմբերին, առայժմ վերջիններիս ալկոհոլի հետ համատեղ օգտագործման ընթացքում կոնկրետ առողջության համար վտանգի մասին բժշկությունը լռում է, այնուամենայնիվ բորբոքային հիվանդությունների ժամանակ ալկոհոլի օգտագործումը չի խրախուսվում, քանզի երբ օրգանիզմը առողջ չէ, ալկոհոլի օգտագործումը կարող է շատ տհաճ հետևանքներ թողնել մարդու ինքնազգացողության վրա:
Ալկոհոլի օգտագործումը հիվանդ օրգանիզմում կարող է առաջացնել արյունատար անոթների լայնացում, որն էլ կնպաստի որպեսզի օրգանիզմում տեղի չունենա իմունիտետի բարձրացում, որն էլ թույլ չի տա որպեսզի բորբոքային գործընթացը օրգանիզմից դուր գա: Ալկոհոլի առկայությունը օրգնիզմում կարող է հանգեցնել երիկամների արագ աշխատանքին, որն էլ կթուլացնի օրգանիզմը:
Որոշ հակաբիոտիկների չարաշահումը կարող են պաճառ դառնալ լյարդի բորբոքման (առաջացնելով թեթև հեպատիտ), այս ընթացքում ալկոհոլի օգտագործումը ավելի կվնասի լյարդը, որն արդեն իսկ ախտահարված է:
Ուստի եթե դուք հիվադ եք, այնուամենայնիվ զերծ մնացեք խնջույքներ գնալուց և ցանկացած տեսակի ալկոհոլ օգտագործելուց, քանի որ վերջինիս բացակայության պարագայում ձեր օրգանիզմը ավելի արագ կկազդուրվի:



