Ամերիկացի հայտնի դերասան Լեոնարդո դի Կապրիոն գլխավորել է «Ֆորմուլա E» կոմիտեն, որի խնդիրն է զանգվածային օգտագործման էլեկտրական շարժիչներով տրանսպորտային միջոցների երթևեկության համար միջոցների հավաքումը: Այս մասին հաղորդվել է ավտոմրցարշավների պաշտոնական կայքում՝ հայտնում է TASS-ը:
Դի Կապրիոն «Ֆորմուլա E»-ում հանդես եկող «Վենտուրա» թիմի տերերից մեկն է: Դերասանը շրջակա միջավայրի հայտնի պաշտպան է: Նա այդ նպատակներով ստեղծել է սեփական բարեգործական հիմնադրամ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել