Թափառական աշուղ անառակ պոետ,
Թափառում եմ ես փողոցներով ամայի
Ու պատմում նրանց պատմությունն իմ ավարտված,
Հուսահատ ու խայտառակ քայլում եմ ես
Ու մտածում՝ ինչու այսպես դարձա ես
Կամ էլ ինչու մարդիկ բազում ամայացրին շենքերն այս մարգարտաշեն
Ու ինձ այնտեղ կարգին մենության մի թագավոր
Իշխելու միայն հոգիներին թափառող,
Ու չգիտեմ չեմ էլ իմանա երբեք
Կվերադառնան արդյոք մարդիկ հեռացած
Վերցնելու ինձնից թագը մենության,
Բայց մինչ այդ կիշխեմ ես մենության մեջ գայթակղիչ,
Տեսնես՝ մի օր կիշխեմ մարդկանց, այլ ոչ թե մենությանը անորոշ:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/ofelyax/posts/341804095927846
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել