«Orange Fitness» պրեմիում ակումբը բոլորովին վերջերս հանդես եկավ մի շարք նորամուծություններով` ամբողջությամբ փոխելով ֆիթնեսի մասին պատկերացումները Հայաստանում:

Պրեմիում ակումբը հերթական անգամ ապացուցում է, որ հաջողությամբ է կատարում իր ստանձնած պարտավորվածությունը` ապահովել հայաստանյան ֆիթնեսի համաչափ զարգացումը համաշխարհային շուկայի հետ:

Այդ նպատակով «Orange Fitness»-ը ներմուծել է աշխարհահռչակ բրենդերի մարզասարքեր և ֆիթնես գույք` ամբողջությամբ թարմացնելով մարզասրահը, խմբակային մարզման սրահները և լողավազանային գոտին:

Բարձրագույն տեխնոլոգիաների շնորհիվ այսուհետ հնարավոր է պահպանել մարզումների անհատական ինֆորմացիան մարզասարքերի վրա, վազել նախընտրած քաղաքի փողոցներով, կիսվել հաջողություններով facebook-ում և այլն: Աշխարհում զարգացող ֆունկցիոնալ մարզումների նոր և հագեցած գոտու շնորհիվ մարզասրահի ձանձրալի ու բարդ թվացող մարզումները դարձել են հետաքրքիր, դինամիկ ու առավել արդյունավետ:

Մի ուրախալի լուր ևս. ակումբի անդամների հարմարավետության համար «Orange Fitness»-ն առաջարկում է նոր մոդել՝ ակումբային քարտի ձեռքբերում ապառիկ տարբերակովեթե ունեք արդեն անդամագրված մտերիմ կամ ծանոթ: Ակումբը կարևորում է, որ իր հաճախորդները մարզվեն իրենց մտերիմների կամ ծանոթների հետ` արդեն ձևավորված ակումբային միջավայրը պահպանելու համար:

Այսօր աշխարհում հաջողության հասած մարդկանց շրջանում ֆիթնեսով զբաղվելը ոչ միայն ընդունված, այլև պարտադիր պայման է: «Orange Fitness»-ն արել է առավելագույնը, որ յուրաքանչյուր այցելու ակումբում գտնի այն ամենը, ինչ իրեն անհրաժեշտ է:

Ակումբի դռները բաց են բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են անձամբ տեսնել և ծանոթանալ կատարված նորամուծություններին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել