Նոր տուն գնելից ամենախելահեղ բանն անսպասելիորեն դրա պատմությանը ծանոթանալն է։ Սովորաբար գործակալները գիտեն ամեն ինչ այն բնակտարածքի մասին, որը պատրաստվում են վաճառել, բայց դա միշտ չէ այդպես։ Ահա թե ինչու է կարևոր անպայման հնարավորինս մանրակրկիտ ստուգել այն տունը, որը պատրաստվում եք ձեռք բերել, որովհետև հակառակ դեպքում կարող եք տհաճ անակնկալ ունենալ։
Օրինակ՝ այս ամերիկյան ընտանիքը շատ բան կարող է պատմել այս մասին։ Նրանք էլ չէին կարծում, որ անհրաժեշտ է ստուգել տան ամեն անկյունը նախքան այն գնելը, ուստի նրանք զբաղվեցին իրենց տան գաղտնիքին ծանոթանալով արդեն տունը ձեռք բերելուց հետո։ Նրանք իրենց նկուղում մի գաղտնի սենյակ գտան, և այն, ինչ պահված էր դրանում, շոկի ենթարկեց բոլորին։
Մի անգամ տանտերը նկատեց տարօրինակ տեսքի մի տախտակ, որը մխված էր նկուղից վերև բարձրացող աստիճանի կողքի պատին։ Տանտերը նախկինում չէր նկատել այն։
Հենց այդ ժամանակ էլ նա որոշեց պարզել, թե ինչ գործ ունի այդ տախտակը պատի մոտ։
Շատ արագ նա հասկացավ, որ այս փայտե տախտակի հետևում գաղտնի սենյակ է թաքնված, որը նշված չէր տան հատակագծում։
Նա որոշեց պարզել, թե ինչ է թաքցնում այդ սենյակը։
Ինչպես պարզվեց՝ այդ սենյակն իսկական զինապահեստ էր հիշեցնում։
Երբ տանտերը փոքր-ինչ հանգստացավ հրացանների արկղների տեսարանից, նա նկատեց, որ անկյունում նաև չհրկիզվող պահարան կա։
Սակայն ամենից շատն այս բունկերում զինամթերքն էր...
Նախկին տանտերը հաստատ որոշել էր, որ անկախ ամեն ինչից՝ ինքը երբեք փամփուշտների պակաս չպետք է զգա ու իր նկուղում թաքցրել էր մեկ գումարտակի պահանջներին բավականացնող փամփուշտների պաշար։
Շոկից ուշքի եկած նոր տանտերը որոշեց ստուգել հրացանների արկղերը, և պարզվեց, որ դրանց մեծ մասը դատարկ է։
Միակ հրացանը, որ մնացել էր, այդքան էլ վտանգավոր չէր, քանի որ այն օդամղիչ տրավմատիկ հրացան էր։
Նա նաև հայտնաբերեց 1 ցենտերով լցված արկղ...
...և մեկ նռնակ...
...բարեբախտաբար, այն ուսումնական էր։
Ահա թե ինչպիսի անակնկալներ կարող են թաքնված լինել Ձեր տանը։ Այս ընտանիքի բախտը բերեց, որ այդ տպավորիչ զինապահեստն առաջինը գտավ տանտերը, ոչ թե նրա երեխաները կամ էլ իրավապահները։


















