Այս կադրերն արվել են 38 տարի առաջ, և ոչ ոք անգամ չէր կասկածում, որ դրանք կարող են փոխել մարդկանց կյանքը:
38 տարի առաջ երիտասարդ բուժքույրը հոգ էր տանում փոքրիկ Ամանդայի մասին Նյու Յորքի բժշկական կենտրոնի մանկաբուժական բաժանմունքում: Աղջիկն այրվածքներ էր ստացել, և այս լուսանկարները միակ հիշողությունն էին այդ օրերից:
Ուժեղագույն այրվածքներից հետո Ամանդայի դեմքը շատ էր վնասվել, և հասակակիցները ծաղրում էին նրան: Երբ նա լաց լինելով գնում էր տուն, ժամերով նայում էր լուսանկարներին, որոնք չափից դուրս նուրբ ու ջերմ էին: Նայում էր այն կնոջը, ով սիրով գրկում էր իրեն, բայց անգամ չէր ճանաչում:
-Ինձ մշտապես ծաղրում էին, որովհետև ես այրվածքներ ունեի: Ես կարող էի ժամերով նայել լուսանկարներին և խոսել այդ կնոջ հետ,- ասում է Ամանդան:
38 տարեկանում Ամանդան վերջապես որոշեց պարզել, թե ով է այդ կինը: Նա լուսանկարը հրապարակեց ֆեյսբուքում և խնդրեց, որ ընկերները տարածեն: Նա հույս ուներ, որ ինչ-որ մեկը կճանաչի կնոջը:
Փնտրտուքի արդյունքները շուտ պարզ դարձան: Մի տղամարդ այդ կնոջ մեջ ճանաչեց իր նախկին կոլեգային: Ինչպես պարզվեց՝ այդ կինը Սյու Բերգերն էր:
Նրանց երկար սպասված հանդիպումը տեղի ունեցավ նույն վայրում 38 տարի անց: Ամանդան և Սյուն չէին կարող զսպել արցունքները, երբ տեսան միմյանց:
Ես հիշում եմ այս փոքրիկ աղջնակին, ինչպես հիմա,-ասում է Սյուզենը: Նա յուրահատուկ էր: Նա իրեն հանգիստ էր պահում, այնպես չէ, ինչպես այլ երեխաներ:
Շարունակությունն` այստեղ