140804-netanyahu-6a_331f7057e928be57589808f18e1187ffՄԱԿ-ում չորեքշաբթի կտրուկ են արձագանքել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի պնդմանը, թե հրեաներին կոտորելու համար 1941թ. Ադոլֆ Հիտլերին ոգեշնչել է պաղեստինցիների հոգևոր առաջնորդը՝ Երուսաղեմի մուֆթի Հաջ Ամին ալ-Հուսեյնին: Այս մասին հայտնում է TASS-ը:

Ցանկացած ենթադրություն այն մասին, որ հրեաների նկատմամբ Հոլոքոստ սկսելուն կարող էին ոգեշնչել պաղեստինցիները, մուսուլմանները կամ որևէ մեկը՝ բացի նացիստներից, անմիտ է թվում»,- լրագրողներին ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հաքը: Նրա խոսքով՝ այդպիսի արտահայտությունները «չեն նպաստում լարվածության թուլացմանը»:

Երեքշաբթի երեկոյան ելույթ ունենալով Երուսաղեմում 37-րդ սիոնիստական կոնգրեսում՝ Նեթանյահուն հայտարարել է. «Նա (Ալ-Հուսեյնին) Բեռլին է թռչել։ Հիտլերը չի ցանկացել ոչնչացնել հրեաներին այդ ժամանակ, նա ցանկացել է վտարել հրեաներին»:

Նեթանյահուի խոսքով՝ Ալ-Հուսեյնին գնացել է Հիտլերի մոտ և ասել. «Եթե դու նրանց արտաքսես, նրանք կգան այստեղ (Պաղեստին)»։ «Այդ դեպքում ի՞նչ անեմ նրանց հետո»,- հարցրել է Հիտլերը։ «Այրիր նրանց»,- ասել է մուֆթին:

Նեթանյահուի խոսքերը սուր քննադատության են ենթարկվել իր հայրենակիցների շրջանում: Ընդդիմադիր «Սիոնիստական ճամբար» կուսակցության ղեկավարը վարչապետից պահանջել է «անհապաղ հետ վերցնել խոսքերը»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել