Բազմաթիվ քաղցրահամ աղբյուրներով, գետերով ու լճերով հարուստ հանրապետության մայրաքաղաքի որոշ մասերում մշտական ջուր ունենալը դեռևս ֆանտաստիկ ժանրից է, բացառություն չէ նաև Աջափնյակի Լենինգրադյան փողոցը, որտեղ մենք` բնակիչներս, արդեն վարժվել ենք մեր վաստակավոր «ջրատուի» գրաֆիկին, իսկ ջուր հավաքելու ծիսական արարողակարգը դեռ չի լքում շատ ու շատ տանտիկինների: Իսկ այսօր հերթական անակնկալն էր սպասում Լենինգրադյանի 50/3 շենքի բնակիչներին (միգուցե այլ հասցեներում ևս): Մի քանի ժամ կենարար ջրին սպասումներից հետո, նախանշված ժամին բացելով ծորակները, հանդիպեցինք կարմրագույն գարշահոտության: Ու հիմա չգիտենք, թե ինչպես հայտնենք մեր երախտագիտությունը այս` այնքա՜ն սպասված անակնկալի կապակցությամբ: Ի դեպ, սա առաջին անգամը չէ...
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/photo.php?fbid=454907044565410&set=a.129430190446432.20429.100001383554176&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել