roc700Ամերիկացի կատակերգակ, ռեժիսոր և սցենարիստ Քրիս Ռոքը կվարի «Օսկարի» 88-րդ արարողությունը, հայտնում է Interfax-ը:

Դերասանը Twitter-ում գրառում է թողել. «Տեսեք, ով է վերադարձել», և ներքևում տեղադրել է իր լուսանկարը «Օսկարը» ձեռքին:

Դրանից ոչ շատ առաջ ԶԼՄ-ներում տեղեկատվություն էր հայտնվել այն մասին, որ Քրիս Ռոքը բանակցություններ է անցկացնում շոուին մասնակցելու համար:

Հիշեցնենք, որ 2005 թվականի սկզբին Ռոքը վարել է «Օսկարի» մրցանակաբաշխության 77-րդ արարողությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել