TMZ ամերիկյան տաբլոիդը հայտնում է, որ տեսականորեն բաժանված Քլոե Քարդաշյանն ու ամուսինը` Լամար Օդոմը, հետ են վերցրել իրենց ապահարզանի դիմումը:
Նրանք միասին գնացել են դատարան, քանի որ ցանկանում են նորից կին ու ամուսին լինել և «երկրորդ հնարավորությունը տալ» իրենց ամուսնական կյանքին, որը դադարեցրել էին 2013-ի դեկտեմբերին: Նրանց ապահարզանի հաստատումը վերջնական փուլում էր:
Սա տեղի է ունեցել Օդոմի` անգիտակից վիճակում հասարակաց տանը հայտնաբերվելու սկանդալի ֆոնին: Քլոեն ոչ միայն ամեն ինչ թողել էր ու հաստատվել մահամերձ ամուսնու կողքին, այլև դադարեցրել էր իր կապը իր ներկայիս երկրպագուներից մեկի հետ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



