Ռուս միլիարդատեր Դմիտրի Ռիբոլովլևը և նրա նախկին կինը` Ելենան, համաձայնության են եկել ամուսնալուծության գործընթացի կարգավորման հետ կապված, որն արդեն անվանակոչվել է «բոլոր ժամանակների ամենաթանկարժեք ամուսնալուծությունը», հաղորդում է Yahoo-ն:

2014-ի մայիսին շվեյցարական դատարանը Ելենա Ռիբոլովլևային է հատկացրել ավելի քան 4 մլրդ շվեյցարական ֆրանկ (4.2 մլրդ ԱՄՆ դոլար):

Նրա փաստաբանների կարծիքով` դատարանն իր փոխհատուցման վճիռը կայացրել է ամուսնու ունեցվածքի մասին 2005-ին ստացած տվյալներից ելնելով, որն էլ դրանից հետո մեծացել է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել