Էդ վայ-կառույցից տուգանք ա եկել 1250 դրամի, դրան գումարվել ա 625 դրամ՝ կատարողական գործողությունների ծախս, +200 դրամ էլ բանկի միջնորդավճար:
Նույնիսկ էդ տուգանքի պատճառը չգիտեմ, երբեք ոչ արագություն եմ գերազանցում, ոչ էլ ճանապարհատրանսպորտային կանոն խախտում:
Քաշքշուկից խուսափելու համար օնյան մուծեցի էդ ակտը, պարզվեց՝ ԴԱՀԿ-ն արդեն կալանք էր դրել հաշիվներիս, արդեն գումարը մուծելուց 3 օր ա անցել, դեռ գրություն չեն ուղարել բանկ՝ արգելանքը հանելու համար:
Սաղ բանկային հաշիվներս սառեցրած են, դրսից փող են ուղարկում, չեմ կարողանում ստանալ.... ԱՐԴԵՆ 3 ՕՐ Ա:
ԴԱՀԿ-ի թեժ գիծը ԵՐԲԵՔ չի պատասխանում... Կիլոմետրանոց հերթերում կանգնածներն անմարդկային տանջանքների են ենթարկվում, իսկ ԴԱՀԿ ղեկավարը պարի մրցույթում հաղթած երեխեքին ա հյուրընկալում, հետները նկարվում, սայթերին ա ուղարկում:
էդ կառուցում կատարյալ բարդակ ա, իրանց ողորմելի 600 դրամի համար մարդկանց հասցնում են նյարդային վիճակի՝ ստիպելով ժամերով հերթ կանգնել ու բանկից ԴԱՀԿ, ԴԱՀԿ-ից բանկ վազել:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vahram.petrosyan.98/posts/735917249874389?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել