Երեկ ՖԲ-ի միջոցով մի կարևոր խնդիր է լուծվել: Քարվաճառում ծառայող մի տղայի տատիկն էր մահացել: Չնայած հանգուցյալը զինծառայողի կենսաբանական ազգականն էր, իրավաբանորեն տղայի մայրը որդեգրված է եղել ուրիշների կողմից: Փաստացի հարազատ տատիկի հուղարկավորությանը մասնակցելու համար խնդիր էր առաջացել. զորամասը պահանջում էր համապատասխան տեղեկանք ԶԱԳՍ-ից: ԶԱԳՍ-ում էլ խնդիրներ էին առաջացել՝ բլանկների հետ կապված, և գործը ձգձգվում էր...
Երեկ այս ժամերին զինծառայողի քույրը գրեց ինձ ՖԲ-ով, ասաց, որ ուզում է նամակ գրել պետական պաշտոնյաներին, բայց ժամանակն այնքան սուղ է, որ հնարավոր է՝ արձագանքներն ուշ լինեն: Հարցի հրատապությունը գիտակցելով` ՖԲ չատով նամակը փոխանցեցի Արդարադատության նախարար Arpine Hovhannisyan-ին, մի քանի րոպե անց նախարարն արձագանքեց ու ասաց, որ կնայի: Առավոտյան արդեն դրական արձագանքներ եղան ԶԱԳՍ-ից, իսկ քիչ առաջ իմացա, որ խնդիրը լուծվել է...
Մենք սիրում ենք միշտ վատը բարձրաձայնել, բայց պիտի կարողանանք նաև ընդգծել լավը... Ուզում եմ շնորհակալություն հայտնել նախարարին՝ արձագանքելու և խնդրին օպերատիվ կերպով լուծում տալու համար... Ամեն դեպքում կարողացանք օգտակար լինել երիտասարդին...
Հ.Գ. ՖԲ-ն ուժ է: