Ամերիկացի աստղաֆիզիկոսները եկել են այն եզրահանգման, որ հնարավոր տեսանելի տիեզերական տարածությունում այլմոլորակային կյանքի բացակայության հիմնական պատճառը նպաստավոր պայմաններ ունեցող մոլորակների դեռևս չձևավորված լինելն է: Նման եզրահանգման են եկել՝ ուսումնասիրելով Հաբլ և Կեպլեր աստղադիտակներից ստացված պատկերները: Երկիր մոլորակն առաջիններից է, որում առաջացել են նպաստավոր պայմաններ կյանքի զարգացման համար: Ուսումնասիրելով առավել ծանր նյութերի առկայությունը տարբեր համաստեղություններում՝ գիտականները հաշվարկել են, որ մեր մոլորակի նման կյանքի անհրաժեշտ պայմաններ ունեցող մոլորակներ կարող են առաջանալ առաջիկա 6 միլիարդ տարիների ընթացքում: Գիտնականների հաշվարկով՝ Երկիրն այն մոլորակների թվին է պատկանում, որում կյանքի նպաստավոր պայմաններ առաջացել են առավել վաղ, և նման մոլորակների թիվը հնարավոր տեսանելի տիեզերական տարածությունում կազմում է 8 տոկոս: Այս պահին միայն մեր համաստեղությունում կա մեկ միլիարդից ավել թվով մոլորակ, որոնցում կարող է լինել կյանք: Ի դեպ, այդ մեկ միլիարդը կարող է մոտ ապագայում տասն անգամ մեծանալ նոր տիեզերական տարածությունների ուսումնասիրության արդյունքում, իսկ հավանականությունը, որ երկրանման մոլորակներում կարող է կյանք լինել, հասնում է 90 տոկոսի...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/Armenmkheyan/posts/10208213126869939
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել