1Wnews.am-ը գրում է.

Նա ոչ միայն հանեց փարանջան, այլև  զբաղվեց քաղաքականությամբ: Շեյխա Մոզա Բինթ Նասեր ալ-Միսնեդը Քաթարի 3-րդ էմիր շեյխ Համադ բեն Խալիֆա-ալ-Թանիի երեք կանանցից 2-րդն է, 7 երեխաների մայր է, մոլորակի ամենանորաձև առաջին տիկնանցից է և որքան էլ զարմանալի հնչի, հասարակական և քաղաքական գործիչ է:

  Նրա կյանքի պատմությունը հեքիաթ է հիշեցնում:  18 տարեկանում Մոզան ծանոթանում է ապագա թագաժառանգի հետ, սակայն  չի շտապում ամուսնանալ նրա հետ: Մոզան նախ ընդունվում է Քաթարի համալսարանի հոգեբանության ֆակուլտետ, այնուհետև վերապատրաստվում հեղինակավոր ամերիկյան համալսարաններում և միայն հետո ամուսնանում:    Շեյխա Մոզան մի շարք պետական և միջազգային պաշտոններ է զբաղեցնում, որոնց թվում ` Քաթարի կրթության, գիտության և հասարակական զարգացման հիմնադրամի ղեկավար, Ընտանեկան հարցերով գերագույն դատարանի նախագահ, Կրթության գծով գերագույն խորհրդի փոխնախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի հատուկ դեսպանորդ: Մոզան հիմնել է Արբական ժողովրդական հիմնադրամը, որի համար առաջին ներդրումը 10 միլիոն դոլարի չափով կատարեց նրա ամուսինը, որը նպատակ ուներ նպաստել ազատ ԶԼՄ-ների և քաղաքացիական հասարակության զարգացմանը:  

Մոզան 54 տարեկան է և հիասքանչ տեսք ունի: ԶԼՄ-ներում տարածված տեղեկությունների համաձայն` կատարած 12 պլաստիկ վիրահատությունների համար նա 2 միլիոն դոլար է ծախսել: Տարածված կարծիք կա, որ շեյխային ճանաչող բոլոր մարդիկ ուղղակի հիացած են նրա աշխատասիրությամբ, նպատակադրվածությամբ` ընդգծելով վերջինիս հաստատակամությունը, հեղինակությունը և կանացիությունը:  “Forbes” ամսագրի վարկանիշով նա ընդգրկվել է աշխարհի 100 ամենաազդեցիկ կանանց ցուցակում: Քաթարում և ողջ արաբական աշխարհում , որտեղ կանայք սև երկար հագուստներ են կրում (աբայա) և նիքաբներ, Մոզան միայն չալմա է կրում, իսկ ազատ ժամանակ կարող է անգամ ջինսե տաբատ կրել:

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել