Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի գերագույն առաջնորդ, այաթոլլահ Ալի Խամենեին հավանության է արժանացրել իրանական միջուկային ծրագրի շուրջ «վեցյակի» հետ համաձայնագիրը։
Բացի այդ, Խամենեին կարգադրել է սկսել դրա իրագործումը։ Իրանի նախագահ Հասան Ռուհանիին հասցեագրած իր նամակում Խամենեին ընդգծել է, որ ԱՄՆ-ն ու ԵՄ-ը պետք է հայտարարեն Իրանի դեմ սահմանած պատժամիջոցների վերացման մասին, ինչպես նաև զգուշացրել է այն մասին, որ համաձայնագիրն ունի կառուցվածքային մի շարք թերություններ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել