Tert.am-ը գրում է.
Ռուսական ավիացիան հարվածներ է հասցրել Սիրիայում ահաբեկչական խմբավորումների ղեկավարների հավաքի վրա: Այդ մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, գրում է korrespondent.net-ը:
Գերատեսչության ներկայացուցիչը պատմել է, որ ռադիոյի միջոցով հոկտեմբերի 19-ին տեղեկատվություն է ստացվել Իդլիբրջանի Սարմին բնակավայրի շրջանում գործող խմբավորումների հրամանատարների նախատեսված հավաքի մասին:
Այնուհետև հավաքատեղին, որը լքված շինություններից մեկի նկուղն է եղել, հետևել են անօդաչու թռչող սարքերից:
Գեներալը պատմել է, որ անցած գիշեր այդտեղ նկատվել է ինը ավտոմեքենայի կուտակում, այնուհետև այդ օբյեկտի ուղղությամբ հասցվել է թիրախային հարված, որն ամբողջությամբ ոչնչացրել է այն:
Բացի այդ, ռուսական ռմբակոծիչները ոչնչացրել են Իդլիբ շրջանում «Իսլամական պետության» գրոհայինների կետերից մեկը, որտեղից իրականացվում էր գրոհայինների մարտական գործողությունների համակարգում:



