Ankakh.com-ը գրում է.
1976թ. Apple ընկերության հիմնադրումից ի վեր համակարգչային գիտակ Սթիվ Ջոբսը գրեթե իր ողջ ժամանակը նվիրում էր սիրելի աշխատանքին: Նա ներկա էր գտնվում յուրաքանչյուր խորհրդակցության և ամբողջ կյանքի ընթացքում ընդամենը մեկ անգամ բացակայեց կարևոր գործնական հանդիպումից: Եվ դրա պատճառը հավանաբար չափազանց լուրջ էր: Հարց է առաջանում, թե իր գործին այդչափ նվիրված անձնավորությունն ինչպես կարող էր բացակայել նման կարևոր խորհրդակցությունից: Գրում է Adme.ru.-ն:
Իրականում ամեն ինչ չափազանց պարզ էր: Ջոբսն այդ հանդիպումը բաց էր թողել հիասքանչ աղջկա հետ առաջին ժամադրության պատճառով, որն արդյունքում դարձավ նրա կինը:
Մի անգամ Սթիվը ելույթ էր ունենում համալսարանում: Լսարանում այդ ժամանակ նստած էր նրա ապագա կինը, որի անունը Լոուրեն Փաուել էր: Աղջիկը Ջոբսին դուր էր եկել և նա որոշեց ծանոթանալ նրա հետ իր ելույթից հետո:
Նրանք հեռախոսահամարներով փոխանակվեցին: Սթիվը չէր ցանկանում երկար սպասել և հենց նույն օրն աղջկան առաջարկեց իր հետ ընթրել: Սակայն, ինչպես սովորաբար լինում է, գոյություն ուներ մի խոչընդոտ` պլանավորած աշխատանքային հանդիպում:
Ավտոմեքենան նստելով` Սթիվը ինքն իրեն մի չափազանց կարևոր հարց տվեց. “Ի՞նչ կանեի, եթե սա իմ կյանքի վերջին օրը լիներ”: Ոչ երկար մտորումներից հետո նա արագ վերադարձավ համալսարան, գտավ Լոուրենին և նրան իր հետ տարավ: Այդ պահից ի վեր նրանք այլևս երբեք չբաժանվեցին: Հասկանալ, որ ոչինչ հավերժ չէ` դա իսկական իմաստություն է: Եվ եթե մարդն այդ մասին միշտ հիշում է, նրա հոգում կարող է վարկենաբար կիրք առաջանալ, նա կարող է ռիսկի դիմել և ամբողջությամբ խորասուզվել այն խաղի մեջ, որին մենք սովորաբար կյանք ենք անվանում:
Հարկավոր է կյանքում այս հարցը հաճախակի մեզ տալ: Այն կօգնի մեզ կենտրոնանալ ամենակարևորի վրա: Պետք է դա անել, քանի դեռ ուշ չէ: