Araratnews.am-ը գրում է.
Բրենդան անունով Google-ի աշխատակիցը կորպորացիայում աշխատանքի ընդունվելիս նախընտրել է Սան-Ֆրանցիսկոյում թանկարժեք բնակարան վարձակալելու փոխարեն բեռնատար գնել և դրանում բնակվել, հաղորդում է Business Insider-ը:
Ինչպես պատմել է Բրենդանը` նման միտք իր մոտ առաջացել է Google-ում փորձաշրջան անցնելիս, որի ժամանակ նա որպես տան վարձ օրական 65 դոլար է վճարել: Հենց այս պատճառով աշխատանքի ընդունվելուց հետո նա բեռնատար է գնել և այն հարմարեցրելբնակության համար:
Սա Բրենդանին թույլ է տալիս խնայել աշխատավարձի 90 տոկոսը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել