Ընկերներիցս մեկը, ով ապրում է մզկիթի հետևի բակում, որին Մեջիթի թաղ են ասում, երեկ մի հատ այնպիսի բացահայտում արեց, որ մազերս հերթական անգամ բիզ-բիզ կանգնեցին Զառա Արամյանին բնակարան հատկացնելու քաղաքապետարանի դարակազմիկ որոշումից։ Պարզվում է, որ սույն տիկինը վաղուց արդեն բնակարան ունի Զաքյան փողոցի վրա (Մաշտոցին զուգահեռ փողոցը, որը հատում է Խորենացին)։ Լավ էլ տուն ա՝ մանսարդայով, բանով։ Ու արդեն քանի տարի ա՝ էդ բնակարանը Զառան վարձով ա տալիս։ Սա ոչ թե վարկած ա կամ էլ ենթադրություն, այդ հաստատ բան ա, ժողվուրդ, էդ բնակարանը Զառայինն ա։ Գուցե իր անունով չի փաստաթղթերով, բայց իրենն է հաստատ, ու հաստատ վարձով է տալիս։
Հիմա տեսեք՝ ինչ է ստացվում։ Կամ Զառա Արամյանը ժուլիկի մեկն է, ով հմտորեն թաքցրել է իր ունեցվածքը և հիմարացրել է քաղաքապետարանին՝ ստիպելով հավատալ, որ իրենք ստիպված են մի 10 հոգով փոքր մակերես կիսել իրար հետ, կամ գործ ունենք հանցավոր պայմանավորվածության հետ, ու Զառան ատկատով բնակարան է կպցրել, կամ էլ էլի վերադառնում ենք այն վարկածին, որ քաղաքապետարանն, իմանալով այս մասին, այնուամենայնիվ վարձատրել է Զառա Արամյանին, ով համապատասխած ծառայություններ մատուցեց քաղաքապետարանին Էրեբունի-Երևանի նախաշեմին։
Ամեն դեպքում սա խայտառակ էպիզոդ է։ Անկախ ամեն ինչից, ստացվում է, որ քաղաքապետարանը բնակարան է հատկացրել մեկին, ում ընտանիքն առանց այն էլ երկու բնակարաններ ունի և սեփական տուն քաղաքից դուրս։ Ընդ որում, ասեմ ձեզ, իմանաք, որ Զաքյանի վրայի բնակարանը վաճառելով՝ Զառա Արամյանն այդ գումարով կարող էր առնվազն երկու բնակարան ձեռք բերել Երևանի արվարձաններում։