
Քեմբրիջի դքսուհին իր առաջին պաշտոնական ընթրիքին ներկայացել էր Ջեննի Փեքհամի կարմիր զգեստով ու «Լոտոս ծաղիկ» կոչվող՝ մարգարիտներով ու ադամանդներով զարդարված թագով, որը թվագրվում է 1920-ականներին ու պատկանել է Եղիսաբեթ թագուհու մորը։
Ընթրիքը կազմակերպվել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինի պատվին՝ ի նշան երկու երկրների միջև տնտեսական կապերի ամրապնդման։
Արքայադուստր Դիանայի զգեստի համահեղինակ Եղիսաբեթ Էմանուելը Քեյթ Միդլթոնի զգեստի մասին նշել է.
Կարմիրը չափազանց կարևոր գույն է՝ որպես ինքնին «հայտարարություն», քանի որ այն համապատասխանում է Չինաստանի դրոշի գույնին և խորհրդանշում է հաջողություն։ Այն էլեգանտ է և նրբագեղ, ինչը նաև գեղեցիկ կերպով ընդգծում է նրա կազմվածքը։


![]() |
![]() |
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել





