Մեկ-մեկ մտածում եմ՝ էսպես անհնար է ապրել...
Բայց ապրո՛ւմ ենք, չէ՞... 
3-րդ օրն է՝ Արսենի հետ բժիշկների կաբինետներով ենք ման գալիս: Գոռում էր, ճչում... Շա՜տ ուրիշ, ցավի գոռոցով...
Արաբկիր մանկականում ոմն աստված մի արասցե բժշկուհի առանց երեխային զննելու (գոնե մանուալ) կարգադրեց, որ հոգնա անեն, հետո էլ ինքն իրենից գոհ հայտարարեց, որ իր ինտուիցիան իրեն չէր խաբել՝ գազիկներ են ու վերջ... Ես էլ հենց իր ինտուիցիային էի կոնսուլտացիայի գնացել ու վճարում, ոչ թե գիտելիքներին...
Երկրորդ օրը նույն սիմպտոմներին ավելացավ նաեւ դեմքի այտուցվածությունը, խիստ վառ արտահայտված այտուցված վերին շրթունքը... Նույն հիվանդանոցում մեկ այլ բժշկուհի ասաց, որ ամեն բան կարգին է, բայց դե անալիզներ հանձնեք...
Էսօր ներվերս չհերիքեց ու որոշեցի պոլիկլինիկա տանել՝ տեղամասայինի մոտ...
Վերջապես առեղծվածային ճչոցների պատճառը պարզվեց՝ լինդն էր բորբոքվում, ատամն էր համը հանում... 
Ու էստեղ արդեն սկսվեց տրագիֆարսի երկրորդ բաժինը...
Մանկական ատամնաբուժարանում աշխատող բժշկուհին իր սրտի ուզածի չափ ու իր իսկ նախընտրած բառերով վրաս խոսաց (2 տարեկան երեխայի ատամներն ինչի՞ ունեն խնդիր ու առհասարակ ինչի՞ են երեխային կյանքի առաջին ամիսների կալցիում նշանակել), հետո էլ հայտարարեց՝ մինչեւ երեխայի փաստաթղթերը չբերեք, մենք չենք սպասարկի...
Հիմա ես չգիտեմ՝ էլեմենտար պլոմբա դնելու համար իրականում (օրենքով) անհրաժե՞շտ է փաստաթուղթ, թե՞ չէ: Իինձ ավելի շատ էդ բուժաշխատողների վերաբերմունքն է հետաքրքրում. ուրեմն եթե երեխան խնդիր ունի, պե՞տք է մորն ինչ ասես ասե՞լ, եթե երեխան խնդիր ունի՝ պետք է մատների արանքով նայել ու դիմացինին հիմարի տե՞ղ դնել, վերջապես՝ գրողը տանի, իմ երեխեն ցավից գոռում է՝ օգնեք, էս էլ ձեզ իմ անձնագիրը, մենակ թե հիմա օգնեք, ի՞նչ պիտի էդ րոպեին փոխեր էդ վկայականը...
Չե՛մ հասկանում, չե՛մ ուզում հասկանամ, չեմ ընդունում...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել