Lurer.com–ը գրում է.

Բարեկամական այցով Բաթումի նավահանգիստ Է մտել ԱՄՆ-ի ռազմփածովային ուժերի «Փորթեր» Էսկադրային ականակիրը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 20-ին հաղորդել են վրացական ԶԼՄ-ները:

Աջարիայի Ինքնավար Հանրապետության կառավարության նախագահ Արչիլ Խաբաձեն լրագրողներին հայտարարել Է, որ նավի ժամանումը Վրաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ ռազմավարական գործընկերության հաստատումն Է: Նա նշել Է, որ ամերիկացի զինվորականները համատեղ վարժանքներ կանցկացնեն Վրաստանի առափնյա պահպանության աշխատակիցների հետ:

Ինչպես ճշտել Է ամերիկյան ռազմանավի հրամանատար Բլեր Գայը, «սա չորրորդ այցն Է Սեւ ծովի ջրատարածք», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել