Սկզբում մեզ թվում էր, որ սա կատակ է, բայց դա այդպես չէ, սա միանգամայն իրական է։
Ահա տեսեք, թե ինչ միջադեպ է գրանցվել Հունաստանի ֆուտբոլի առաջնության երկրորդ դիվիզիոնում։ «Էրգոտելիս» ակումբը ներկայացնող Լեոնարդո Կուտրիսն ընկավ՝ մրցակցին բախվելով, և նրան ցանկացան դաշտից հանել պատգարակի օգնությամբ։ Տեսեք խնդրեմ, թե ինչպես են նրան երկու անգամ վայր գցում, իսկ վերջում անփույթ կերպով վար դնում դաշտի կողքին։
Հյուրընկալող կողմը խոստովանել է, որ նրանք կասկածում են, որ խաղացողը ձևացնում էր, թե վնասված է, որպեսզի ժամանակ ձգեր։ Դե ինչ, եթե նա նույնիսկ վնասվածք չուներ էլ իրականում, ապա ամենայն հավանականությամբ այսքանից հետո արդեն ունի։
We thought this was a joke at first but it՛s not, it՛s real! Have a look at this incident from the Greek football՛s second division. Ergotelis player Leonardo Koutris went down after colliding with an opponent and is then taken off the pitch by stretcher. Look at how they drop him twice and then dump him at the side of the pitch. The home side have said they felt that he was feigning the injury and was time-wasting. Well if he wasn՛t injured before, he probably was after all of this!
Posted by BBC Breakfast on Tuesday, October 20, 2015