Tert.am-ը գրում է.

ՌԴ-ի անասնաբուժության և ֆիտոսանիտարիայի ոլորտում հսկողություն իրականացնող «Ռոսսելխոզնադզոր» դաշնային ծառայությունը հայտարարել է, որ ռուսական խանութներում իրանական պանիր կհայտնվի։ Այդ մասին հայտնել է գերատեսչության ղեկավարի օգնական Ալեքսեյ Ալեքսեենկոն։

Ինչպես տեղեկացնում է gazeta.ru-ն, նշվում է, որ Իրանը «զարմանալիորեն լավ պանիրներ ունի» և որ դրանք անցել են գերատեսչության փորձաքննությունը։

«Այժմ պետք է Իրանից պանրի մատակարարման պայմանների ու անվտանգության ապահովման վերաբերյալ հատուկ արձանագրություն ստորագրվի»,-հայտարարել է Ալեքսեենկոն։

«Ռոսսելխոզնադզորի» պաշտոնյան նաև մեկնաբանել է Ռուսաստան շվեյցարական պանրի մատակարարումը թույլատրելու որոշումը՝ դա պայմանավորելով «պրագմատիզմի դրսևորմամբ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել