Հոլիվուդյան TMZ պարբերականի փոխանցմամբ՝ ամերիկացի հաղորդավար ու դերասանուհի Օփրա Ուինֆրին մեկ օրում վաստակել է 45 միլիոն դոլար։ Նա ձեռք է բերել լավ օրեր չապրող Weight Watchers դիետիկ սննդի ու նիհարելու կամպանիայի կապիտալի 10 տոկոսը։
Երբ նրա ղեկավարությունը երեկ հայտարարել է այդ մասին, բաժնետոմսերի գինն աճել է 105 տոկոսով։ Արդյունքում Ուինֆրին մեկ օրում իր ունեցվածքը մեծացրել է 45 միլիոն դոլարով։
Weight Watchers-ը միաժամանակ հայտարարել է, որ ընդլայնում է իր գործունեությունը՝ թողարկելով առողջ կենսակերպի ոլորտում ապրանքներ ու ծառայություններ։ Ուինֆրին բաժնետոմսը գնել է 6.79 դոլարով, սակայն օրվա վերջին դրանք հասել են 13.92 դոլարի։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել