Inchuzem-ը զարմացած է նորագույն հետազոտության արդյունքներով: Այն ենթադրում է, որ դառը հեղուկների նկատմամբ սերը կարող է արտացոլել անհատականության կոնկրետ գծեր: Դառը սիրողները, օրինակ, կարող են հակված լինել հոգեկան հիվանդության:
«Appetite» ամսագրում հայտնված հոդվածում հրապարակվել էին հետազոտության արդյունքներ, որի արդյունքում 500 մասնակցի խնդրել էին պատասխանել հարցին, թե ինչքան են նրանք սիրում դառը սնունդ: Հետո նրանց խնդրել էին անցնել թեստեր, որոնք կօգնեին պարզել մարդու ագրեսիայի չափը:
Հետազոտողները պարզեցին, որ մարդիկ, ովքեր սիրում են դառը սնունդ, թեստի ընթացքում ցուցաբերել էին ամենաբարձր արդյունքները, որոնք խոսում էին իրենց հակման մասին դեպի ագրեսիան, հոգեկան հիվանդությունը և սադիզմը: Ավելին՝ հետազոտողները կարծում են, որ մարդու հակումը դեպի դառը սնունդ ավելի լավ է արտահայտում մարդու անհատականությունը, քան որևէ այլ համ:
Բոլոր արդյունքները միասին խոսում են այն բանի մասին, որ մարդու սիրո աստիճանը դեպի դառը սնունդ կապ ունի այն բանի հետ, թե ինչքանով մռայլ է իրենց անհատականությունը:
Հետազոտողները, իհարկե, ասում են, որ մարդու անհատական համային նախընտրությունները հասկանալը դժվար է, և դրա վրա ազդում է ոչ միայն զգայունությունը, այլև փորձը: